+374 (41) 14-19-14     +374 (95) 96-55-77     tarontravel@mail.ru

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՆՁԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՆՁԵՐԸ

5 օր, 4 գիշեր

1-ին օր / Ժամանում-Երեվան

Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում։Տեղափոխում հյուրանոց և հանգիստ։Երեկոյան՝ ոտքով զբոսանք Երևանով։Կասկադի համալիր, Օպերայի եվ Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, Հյուսիսային պողոտա և Հանրապետության հրապարակ։Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին: Գիշերակաց Երևանում։

2-րդ օր / Գառնի-Գեղարդ-Մատենադարան

Նախաճաշ։Ուղևուրություն դեպի Կոտայքի մարզ և այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։Այցելություն Գեղարդավանք վանական համալիր, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։Վերադարձ Երևան, այցելություն Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի ինստիտուտ, որը հին ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։

3-րդ օր / Ծաղկաձոր-Սեվան-Դիլիջան-Երեվան

Նախաճաշ։Ուղևորություն դեպի Ծաղկաձոր։Կայցելենք Ծաղկաձորի ճոպանուղին, որը Թեղենիս լեռան արևելյան լանջին է, արագընթաց ճոպանուղին ձեզ կհասցնի 2819 մետր բարձրության վրա, որտեղից բացվում է սքանչելի տեսարան։Շարունակելով ճանապարհը մեր մյուս կանգառը կլինի Սեվանավանք վանական համալիրը, հայկական հին վանական համալիրներից մեկը, կառոցված՝ 305 թվականին։Այնուհետև կուղևորվենք Դիլիջան, Հայաստանի ամենասիրված քաղաքներից մեկը, որը անվանում են «Փոքր Շվեյցարիա»։ Կայցելենք Հաղարծին վանական համալիր, այնուհետև կայցելենք Պարզ լիճ։Վերադարձ Երևան, գիշերակաց Երևանում։

4-րդ օր / Խոր Վիրապ-Նորավանք-Արենի-Երեվան

Նախաճաշ։Ուղևորություն դեպի Արարատի մարզ, կայցելենք Խոր Վիրապ վանական համալիր։Խոր Վիրապը Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող վանական համալիր է, այստեղ Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով։Մեր հաջորդ ուղևորությունը կլինի Վայոց Ձորի մարզ։Կայցելենք Նորավանք 13-րդ դարի վանական համալիր, որն իր գեղեցիկ ճարտարապետությամբ ու տեղադիրքով եզակի կառույց է։Մեր վերջին կանգառը կլինի Արենի գյուղը, որը հայտնի է իր խաղողամշակությամբ և բարձրորակ գինիների արտադրությամբ։Այստեղ մենք կայցելենք Հին Արենի գինու գործարան, ուր կծանոթանանք հայկական գինու արտադրությանը և կհամտեսենք հայկական գինին։Վերադարձ Երևան, գիշերակաց Երևանում։

5-րդ օր / Զվարթնոց օդանավակայան

Նախաճաշ և դուրս գրում հյուրանոցից։Տեղափոխություն Զվարթնոց օդանավակայան։



ՏԵՂԵԿՈՒԹԿՈՒՆՆԵՐԻ, ԱՐԺԵՔԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

13 Paronyan Street, Yerevan 0015, Armenia

Հեռ․՝ +374 41 141914, +374 95 965577

E-mail: tarontravel@mail.ru

www.HYPERLINK "http://www.tarontravel.am/"tarontravelHYPERLINK "http://www.tarontravel.am/".am