8 օր /7 գիշեր
1-ին օր / Ժամանում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում։Տեղափոխություն հյուրանոց։ Զբոսանք երեկոյան Երևանով։ Կասկադ համալիրից ոտքով կզբոսնենք Երևան քաղաքով։Կայցելենք Օպերայի եվ Բալետի շենք, Աբովյան փողոց, Մոսկվա կինոթատրոն, Հանրապետության հրապարակ, որտեղ կմասնակցենք «երգող շատրվաններ» շոուին։Վերադարձ հյուրանոց, գիշերակաց։
2-րդ օր /Գառնի - Գեղարդ – Արարատ Կոնյակի գործարան
Նախաճաշ հյուրանոցում։Ուղևորություն դեպի Գառնի հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում:Այնուհետև փոքրիկ քայլարշավ դեպի Գառնու ձոր, ուր կտեսնենք բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը:Ճաշ Գառնու գյուղական տներից մեկում, մասնկացություն հայկական լավաշի պատրաստմանը: Մեր հաջորդ կանգառը կլինի Գեղարդի վանական համալիրը՝ հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ (XII-XIIIդդ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ:Վերադարձ Երևան։Այցելություն Արարատ կոնյակի գործարան։
3-րդ օր / Խոր Վիրապ-Նորավանք-Արենի-Ջերմուկ
Նախաճաշ հյուրանոցում։Ուղևորություն դեպի Արարատի մարզ։Այցելություն Խոր Վիրապ վանական համալիր։ Խոր Վիրապը Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող վանական համալիր է, այստեղ Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով։Շարունակելով մեր ճանապարհը կուղևորվենք դեպի Վայոց Ձորի մարզ։Կայցելենք Նորավանք 13-րդ դարի վանական համալիր, որն իր գեղեցիկ ճարտարապետությամբ ու տեղադիրքով եզակի կառույց է։Մեր մյուս կանգառը կլինի Արենի գյուղը, որը հայտնի է իր խաղողամշակությամբ և բարձրորակ գինիների արտադրությամբ։Այստեղ մենք կայցելենք Հին Արենի գինու գործարան, ուր կծանոթանանք հայկական գինու արտադրությանը և կհամտեսենք հայկական գինին։ Շարունակելով մեր ճանապարհորդությունը կուղևորվենք դեպի Ջերմուկ։Ջերմուկը առողջարանային քաղաք է, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով և գեղատեսիլ բնությամբ։Այցելություն Ջրահարսի վարսեր կոչվող ջրվեժ։Գիշերակաց Ջերմուկում։
4-րդ օր /Ջերմուկ-Սելիմ-Մարտունի-Երեվան
Նախաճաշ և դուրս գրում հյուրանոցից։Ջերմուկից կուղևորվենք դեպի Գեղարքունիքի մարզ։Կանցնեք Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով, որտեղ կտեսնենք 14-րդ դարում կառուցված Օրբելյանների քարվանսարան՝ իջևանատունը, որը մեծ դեր է խաղացել որպես Մետաքսի ճանապարհին գտնվող կայանատեղի։Կանգառ Արծվանիստ գյուղում, այցելություն Վանեվան վանական համալիր, հիմնադրված 10-րդ դարում։Շարունակելով ճանապարհը կայցելենք Մարտունի, որտեղ է գտնվում Ասպ Հեծյալ Ակումբ ձիարշավարանը։ Վերադարձ Երևան, գիշերակաց Երևանում։
5-րդ օր / Օհանավան-Ոսկեվազ գինու գործարան-Դաշտադեմի Ամրոց-Երեվան
Նախաճաշ։Ուղևորություն դեպի Արագածոտնի մարզ։Կայցելենք Օհանավան գյուղ։Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում է գտնվում 4-13-րդ դարերում կառուցված Հովհաննավանք վանական համալիրը։Այն համարվում է միջնադարյան եզակի պատմական հուշարձաններից մեկը։Շարունակելով ճանապարհը կայցելենք Ոսկեվազ գյուղ, որտեղ գտնվում է 1932 թվականին հիմնադրված Ոսկեվազ գինու գործարանը։Գործարանի վերածնունդը սկսվել է 2004 թվականին։Գինու համտես և հյուրասիրություն։Մեր հաջորդ ուղևորությունը կլինի Դաշտադեմ գյուղը, որտեղ կայցելենք Դաշտադեմի ամրոցը, ենթադրվում է , որ այն կառուցվել է 7-րդ դարում։Վերադարձ Երևան։
6-րդ օր / Ծաղկաձոր-Սեվան-Դիլիջան-Երեվան
Նախաճաշ։Ուղևորություն դեպի Ծաղկաձոր։Կայցելենք Ծաղկաձորի ճոպանուղին, որը Թեղենիս լեռան արևելյան լանջին է, արագընթաց ճոպանուղին ձեզ կհասցնի 2819 մետր բարձրության վրա, որտեղից բացվում է սքանչելի տեսարան։Շարունակելով ճանապարհը մեր մյուս կանգառը կլինի Սեվանավանք վանական համալիրը, հայկական հին վանական համալիրներից մեկը, կառոցված՝ 305 թվականին։Այնուհետև կուղևորվենք Դիլիջան, Հայաստանի ամենասիրված քաղաքներից մեկը, որն անվանում են «Փոքր Շվեյցարիա»։ Կայցելենք Հաղարծին վանական համալիր, այնուհետև կայցելենք Պարզ լիճ։Վերադարձ Երևան, գիշերակաց Երևանում։
7-րդ օր /
Ազատ օր
8-րդ օր /
Դուրս գրում հյուրանոցից։Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան։
ՏԵՂԵԿՈՒԹԿՈՒՆՆԵՐԻ, ԱՐԺԵՔԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ
13 Paronyan Street, Yerevan 0015, Armenia
Հեռ․՝ +374 41 141914, +374 95 965577
E-mail: tarontravel@mail.ru