8 օր 7 գիշեր
1-ին օր / Ժամանում-Քաղաքային շրջայց
Ժամանում Հայաստան, դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց։ Հանգիստ։Հանգստից հետո ացելություն Գաֆէսճեան արվեստի կենտրոն, որը գտնվում է Երևանի սրտում՝ Կասկադ համալիրում։Կասկադ համալիրից ոտքով կզբոսնենք Երևան քաղաքով։Կայցելենք Օպերայի և Բալետի շենք, Աբովյան փողոց, Մոսկվա կինոթատրոն, Հանրապետության հրապարակ, որտեղ կմասնակցենք «երգող շատրվաններ» շոուին։Վերադարձ հյուրանոց, գիշերակաց։
2-րդ օր / Գառնի-Քարերի սիմֆոնիա-Գեղարդ-Երեվան
Նախաճաշ։Ուղևորություն դեպի Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում:Այնուհետև փոքրիկ քայլարշավ դեպի Գառնու ձոր, ուր կտեսնենք բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը: Գառնու գյուղական տներից մեկում, մասնկացություն հայկական լավաշի պատրաստմանը ։Մեր մյուս կանգառը կլինի Գեղարդավանք վանական համալիրը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Վերադարձ Երևան։
3-րդ օր /Սեվան-Դիլիջան
Նախաճաշ։Ուղևորություն դեպի Սեվանա լիճ, որը Հայաստանի և Կովկասի ամենախոշոր լիճն է։Նավարկություն Սևանա լճում։Հաջորդը կայցելենք Սեվանավանք վանական համալիրը, հայկական հին վանական համալիրներից մեկը, կառոցված՝ 305 թվականին։ Այնուհետև կուղևորվենք Դիլիջան, Հայաստանի ամենասիրված քաղաքներից մեկը։Դիլիջանը հարուստ է իր բնությամբ և սաղարթախիտ անտառներով, քաղաքը երբեմն անվանում են «Փոքր Շվեյցարիա»։ Կայցելենք Հաղարծին 10-րդ դարի վանական համալիր, այնուհետև կայցելենք Պարզ լիճ։Շրջայց Դիլիջան քաղաքում։Գիշերակաց Դիլիջանում։
4-րդ օր / Դիլիջան-Սանահին-Հաղպատ
Նախաճաշ և դուրս գրում հյուրանոցից։Ուղևորություն դեպի Լոռու մարզ, որն առանձնանում է գեղատեսիլ բնությամբ և հարուստ պատմամշակութային վայրերով։Այցելություն Սանահին գյուղ, որտեղ գտնվում է Սանահին միջնադարյան վանական համալիրը ։Ճանապարհին կայցելենք Մենձ էր քարայր։Քարայրը, հավանաբար, նախամարդու բնակատեղի է եղել, ավելի ուշ վերածվել թաքստոցի, իսկ ոչ վաղ անցյալում դարձել էր այծերի փարախ:Այցելություն Հաղպատ գյուղ, որտեղ գտնվում է հայկական առաքելական հռչակավոր վանական համալիրներից մեկը՝ Հաղպատի վանքը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։Գիշերակաց Հաղպատ գյուղում։
5-րդ օր / Հաղպատ-Ախթալա-Օձուն-Ստեփանավան-Երեվան
Նախաճաշ և դուրս գրում հյուրանոցից։Հաղպատից կուղևորվենք դեպի Ախթալա քաղաք, կայցելենք Ախթալայի վանական համալիր։ 10-րդ դարում կառուցված Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։Վանական համալիրը յուրօրինակ հուշարձանախումբ է, որտեղ ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։Շարունակելով մեր ճանապարհը կայցելենք Օձուն գյուղ, այց Օձունի վանական համալիր /7-րդ դար/, վանական համալիրն առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ։Մեր մյուս ուղևորությունը կլինի Ստեփանավան, այցելություն Դենդրոպարկ, որտեղ կվայելեք հեքիաթային բնությունը և կհիանաք բազմաթիվ յուրօրինակ ծառերով։ Դենդրոպարկը Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերից է, այն հսկայական անտառային այգի է , որտեղ կան բնական անտառներ և աճեցված դեկորատիվ բույսեր։Վերադարձ Երևան, գիշերակաց Երևանում։
6-րդ օր / Էջմիածին-Զվարթնոց-Երեվան
Նախաճաշ։Ուղևորություն դեպի դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սբ. Հռիփսիմե եկեղեցին։Այցելություն Զվարթնոց տաճար, որը Հայաստանի վաղ միջնադարի ճարտարապետության և արվեստի զարմանահրաշ գլուխգործոցներից է: Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։Վերադարձ Երևան, այցելություն Այցելություն Արարատ կոնյակի գործարան։ Այցելություն Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի ինստիտուտ, որը հին ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Մեր հաջորդ այցը կլինի «Մեգերյան Կարպետ» գորգերի գործարան, որտեղ ներկայացված է հայկական մշակույթին բնորոշ տարատեսակ զարդանախշերով գորգերի հարուստ հավաքածու, կծանոթանանք հայկական գորգագործությանը։
7-րդ օր
Ազատ օր։Երեկոյան հրաժեշտի ընթրիք։
8-րդ օր
Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան և մեկնում։
ՏԵՂԵԿՈՒԹԿՈՒՆՆԵՐԻ, ԱՐԺԵՔԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ
13 Paronyan Street, Yerevan 0015, Armenia
Հեռ․՝ +374 41 141914, +374 95 965577
E-mail: tarontravel@mail.ru