ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից մեկն է:
Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում:
Պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն:
Տարածքը՝ 29743 քառ. կմ է:
Սահմանակից է՝ հյուսիսում` Վրաստանի հետ, արևելքում ` Ադրբեջանի հետ, արևմուտքում և հարավ-արևմուտքում ` Թուրքիայի հետ, հարավում` Իրանի հետ:
Միջին բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1800 մ (երկրի տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա):
Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը, որն ունի 2800 տարվա պատմություն:
Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին:
Հայ եկեղեցին կոչվում է առաքելական:
Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է:
Հայաստանի հանրապետությունը լեռնային երկիր է, հարուստ բնական պաշարներով:
Ամենաբարձր գագաթը՝ Արագած լեռան գագաթն է 4090 մ:
Ազգային արժույթը՝ Դրամ (միջազգային նշանակումը AMD):
Պետական լեզուն՝ հայերեն (պատկանում է հնդեվրոպական լեզվախմբին):
Ժամանակը՝ ըստ Գրինվիչի միջին ժամանակին +4 ժամ
Կլիմա՝ չոր, ցամաքային
Հեռախոսային կոդ՝ +374
Հայտնի մարդիկ՝ Հայաստանի մասին
Երբ հայերը կանգնում են ձեռք-ձեռքի բռնած, ուս-ուսի տված և հողը ոտքի տակ տալիս թմբուկների ու ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշու հատիկների կվերածվեն, քան որևէ մեկը ի զորու կլինի նրանց կանգնեցնել:
Գայոս Հուլիոս Կեսար
Աշխարհի երեսին չկա մեկ ուրիշ երկիր, որ այդքան հագեցած լինի հրաշքներով, ինչքան՝ հայերի երկիրն է:
Ջորջ Գորդոն Բայրոն, անգլիացի բանաստեղծ

