8 օր /7 գիշեր
1-ին օր / Ժամանում – Քաղաքային շրջայց
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում։Տեղափոխում հյուրանոց։ Երեկոյան զբոսանք Երևանով։Ողջույնի ընթրիք ռեստորանում։
2-րդ օր / Գառնի-Գեղարդ-Երեվան
Նախաճաշ։Ուղևորություն դեպի Կոտայքի մարզի Գառնի գյուղ, այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Այնուհետև փոքրիկ քայլարշավ դեպի Գառնու ձոր, ուր կտեսնենք բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը: Գառնի գյուղում կմասնակցենք հայկական ավանդական լավաշի թխման վարպետաց դասին։ Այցելություն Գեղարդավանք վանական համալիր, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։Վերադարձ Երևան և այցելություն «Մեգերյան Կարպետ» գորգերի գործարան, որտեղ ներկայացված է հայկական մշակույթին բնորոշ տարատեսակ զարդանախշերով գորգերի հարուստ հավաքածու, կծանոթանանք հայկական գորգագործությանը։Վերադարձ հյուրանոց և գիշերակաց։
3-րդ օր / Դաշտադեմ - Գյումրի-Մարմաշեն
Նախաճաշ։Ուղևորություն դեպի Արագածոտնի մարզ։ Այցելություն Դաշտադեմ գյուղում գտնվող Դաշտադեմի ամրոցը։Ենթադրվում է , որ այն կառուցվել է 7-րդ դարում։Մեր հաջորդ ուղևորությունը կլինի Շիրակի մարզ։Կայցելենք Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք և մշակութային կենտրոն՝ Գյումրի։Շրջայց քաղաքով, որը հարուստ է տեսարժան վայրերով։Մյուս ացելությունը կլինի Մարմաշեն վանական համալիր, որը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին։Վանական համալիրն իր յուրահատուկ ճարտարապետությամբ և հիասքանչ տեսարանով գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկներին։Վերադարձ Երևան, գիշերակաց Երևանում։
4-րդ օր / Խոր Վիրապ –Նորավանք-Արենի - Գորիս
Նախաճաշ։Նախ կուղևորվենք դեպի Արարատի մարզ, կայցելենք Խոր Վիրապ վանական համալիր։Խոր Վիրապը Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող վանական համալիր է, այստեղ Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով։Շարունակելով մեր ճանապարհը կուղևորվենք դեպի Վայոց Ձորի մարզ։Կայցելենք Նորավանք 13-րդ դարի վանական համալիր, որն իր գեղեցիկ ճարտարապետությամբ ու տեղադիրքով եզակի կառույց է։Մեր մյուս կանգառը կլինի Արենի գյուղը, որը հայտնի է իր խաղողամշակությամբ և բարձրորակ գինիների արտադրությամբ։Այստեղ մենք կայցելենք Հին Արենի գինու գործարան, ուր կծանոթանանք հայկական գինու արտադրությանը և կհամտեսենք հայկական գինին։Որտեղից էլ կուղևորվենք Հայաստանի հարավային մասը՝ Սյունիքի մարզ։ Ացելություն Գորիս, տեղավորում հյուրանոցում։
5-րդ օր / Գորիս-Խնձորեսկ-Տաթեվ - Ջերմուկ - Երեվան
Նախաճաշ։Շրջայց Գորիս քաղաքով։Ուղևորություն դեպի Հին Խնձորեսկ գյուղ, Հին Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային հին կացարաններով։Խնձորեսկը հարուստ է տեսարժան վայրերով, հատկապես հայտնի է ճոճվող կամուրջը։Ուղևորություն դեպի Տաթեվ գյուղ, կայցելենք Տաթեվի վանական համալիր, որը գտնվում է Որոտան գետի աջափնյա եզերքին, որտեղից բացվում է գեղատեսիլ տեսարան։Տաթև վանական համալիրը Հայաստանի բացառիկ և կարևոր վանական համալիրներից է, որն ունի հարուստ պատմություն։Աստեղից մենք Տաթեվեր ճոպանուղիով կբարձրանանք Հալիձոր գյուղ։ Տաթեվեր ճոպանուղին համարվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին։Այստեղից զբոսաշրջիկների աչքի առջև բացվում է խորը կիրճի գեղատեսիլ տեսարան։Շարունակելով մեր ճանապարհորդությունը կուղևորվենք դեպի Ջերմուկ։Ջերմուկը առողջարանային քաղաք է, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով և գեղատեսիլ բնությամբ։Այցելություն Ջրահարսի վարսեր կոչվող ջրվեժ։Ուղևորություն դեպի Երևան։Տեղավորում հյուրանոցում, գիշերակաց։
6-րդ օր / Ազատ օր
7-րդ օր / Սեվան-Դիլիջան-Երեվան
Նախաճաշ։Ուղևորություն դեպի Սեվանա լիճ, որը Հայաստանի և Կովկասի ամենախոշոր լիճն է։Նավարկություն Սևանա լճում։Հաջորդը կայցելենք Սեվանավանք վանական համալիրը, հայկական հին վանական համալիրներից մեկը, կառոցված՝ 305 թվականին։ Այնուհետև կուղևորվենք Դիլիջան, Հայաստանի ամենասիրված քաղաքներից մեկը։Դիլիջանը հարուստ է իր բնությամբ և սաղարթախիտ անտառներով, քաղաքը անվանում են «Փոքր Շվեյցարիա»։ Կայցելենք Հաղարծին 10-րդ դարի վանական համալիր, այնուհետև կայցելենք Պարզ լիճ։Վերադարձ Երևան, գիշերակաց Երևանում։
8-րդ օր / Ճանապարհում
Դուրս գրում հյուրանոցից։Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան։
ՏԵՂԵԿՈՒԹԿՈՒՆՆԵՐԻ, ԱՐԺԵՔԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ
13 Paronyan Street, Yerevan 0015, Armenia
Հեռ․՝ +374 41 141914, +374 95 965577
E-mail: tarontravel@mail.ru